Tert.am-ը գրում է.

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իշխանափոխությունից հետո տնտեսության անկում ապրելու ռիսկը կա: «Բնական է, որ մինչև ընտրություններ ներդրողների համար անորոշ վիճակ է, քանի որ շատ ներդրումներ պայմանավորված էին նախորդ կառավարության խոստումների հետ: Դրանք գործոններ են, որոնք նվազեցնում են տնտեսական ակտիվությունը, սակայն միևնույն ժամանակ բացվում է լայն դաշտ և նրանք, ովքեր նախկինում ռիսկ չէին անում բիզնես անել, ներքին ռեսուրսների հաշվին հիմա հնարավոր է անեն»,-ասաց նա:

Ըստ նրա, եթե նույնիսկ անկում լինի, դա կլինի «առողջ» անկում. «Կոպիտ ասած` կարծես մեր օրգանիզմը դիետա պահելով առողջացնենք: Մենք պետք է հասկանանք, որ տնտեսության ինչ-որ մի հատված կոռուպցիայի, ատկատների և այլնով էր պայմանավորված և երբ դա կտրում, գցում ես, կարող է ինչ-որ անկում լինի, բայց եթե դրանից հետո ավելի արդար և մրցակցային ինստիտուտները սկսեն աշխատել, և ոչ թե ծանոթի միջոցով տենդեր հաղթեն, դա կբերի հարատև աճի»,-շարունակեց Խուրշուդյանը:

Ինչ վերաբերում է բացահայտումների արդյունքում գումարները բյուջե վերադարձնելուն, Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ դրա վրա հույս դնել չի կարելի, քանի որ այդ թալանածի մի մասը ծախսվել է` նաև ստեղծելով աշխատատեղ: «Այսինքն՝ մարդն իր առանձնատունը նորոգել է` վճարել է բանվորներին և այլ, այսինքն՝ չկա հասկացություն` թալանածը ամբողջությամբ հետ բերել»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել