168.am-ը գրում է․

Առողջ սնվելը շատ կարևոր է, քանի որ երկարաժամկետ հեռանկարում այն ազդում է օրգանների աշխատանքի վրա: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ խաղողի և վարսակի փաթիլների համադրությամբ պատրաստվող այս միջոցն օգնում է ազատվել տոքսիններից, իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:

Անհրաժեշտ է

  • 3 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
  • 10 կարմիր խաղող
  • մի բաժակ պապայա
  • մի գդալ մեղր
  • մի բաժակ ջուր:

Ինչպես պատրաստել

Լավ լվացեք խաղողը, մաքրեք կեղևը:

Բաղադրիչները բլենդերում հարեք այնքան, որ ստանաք միասեռ զանգված:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ խաղողի կեղևը չհեռացնելու դեպքում այն կարող է շատ ավելի օգտակար լինել, քանի որ այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:

Ինչպես օգտագործել

Օգտագործեք առավոտյան՝ նախաճաշից առաջ՝ մի բաժակ: Բաղադրիչները կօգնեն օրգանիզմը հագեցնել բջջանյութով, հանքանյութերով՝ ֆոլաթթու, երկաթ, ֆոսֆոր, մագնիում:

Այս միջոցն օգտագործեք մեկ շաբաթվա ընթացքում: 3 օր դադարից հետո կրկնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել