Ֆլորիդայում 50-ամյա Դեբի Զուտանտը 15 տարի հարաբերություններ ունենալուց հետո ամուսնացել է խորթ եղբոր՝ 51-ամյա Ջոյի հետ: Ընդհանուր հայր ունեցող ամուսինները խոստովանել են, որ դա եղել է սեր առաջին հայացքից՝ գրում է The Sun-ը:

«Թեպետ ես և Ջոն արյունակիցներ ենք, սակայն երբ առաջին անգամ հանդիպեցինք, խենթի պես սիրահարվեցինք: Ես գիտեմ, որ մենք նույն արյունն ունենք, սակայն երբեք միասին չենք մեծացել:

Ինձ որդեգրել են 3 տարեկանում, և ես միշտ ցանկացել եմ ճանաչել իմ իրական ընտանիքին»,- ասել է Դեբին:

Ամուսինները նաև պատմել նե, որ իրենց ծանոթությունից երկու շաբաթ անց սկսել են միասին ապրել: 15 տարի թաքցրել են իրենց հարաբերությունները հարազատներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել