Tert.amLife-ը գրում է․

Լինել տաղանդավոր և ունենալ մեծ աշխատասիրություն. մասնագիտությամբ քաղաքագետ և լեզավաբան Մարիա Չանդիրյանի համար սրանք կարևոր բաղադրիչներ են ցանկացած ոլորտում հաջողելու համար: Պարուհի, դերասանուհի Մարիային հեռուստադիտողներից շատերը բացահայտեցին «Շանթ» հեռուստաընկերության Out Dance սիթքոմի միջոցով:

 

Tert.am Life-ը Մարիայի հետ հետաքրքիր զրույց է ունեցել հեռուստատեսությունում հայտնվելու, երազանքների ու անձնական կյանքի մասին:

 

Մարիան բացահայտեց, որ մորական կողմից իր մեջ նաև ռուսական արմատներ կան: Տատիկի մայրն է ռուս եղել, թեև ասում է՝ արտաքինից որևէ նմանություն չունի նրա հետ:

 

Ինչ վերաբերում է դերասանական հակմանը` նա նկատեց, որ այնիր մեջ դպրոցական տարիքից է դրսևորվել, ավելի ուշ հանդես է եկել մյուզիքլ ժանրում որպես պարուհի-դերասանուհի: Այդ առումով, նրա խոսքով, սիթքոմում նկարահանվելիս դժվարություններ կամ տեսախցիկի առաջ կաշկանդվելու խնդիր չի ունեցել:

 

«Չեմ կարծում, որ պետք է պարտադիր դիպլոմ ունենալ լավը լինելու համար: Ինքնուս մարդիկ մեծ մասամբ ավելի հաջողակ են լինում, որովհետև իրենք չգիտեն կանոններ, չունեն կաղապարներ, այդ ամենը ստացվում է ավելի բնական: Եթե հետագայում ցանկանամ շարունակել աշխատել դերասանի մասնագիտությամբ, ամեն դեպքում, կրթություն կստանամ։ Ներկա պահին տաղանդիս շնորհիվ, կարծում եմ, ինձ մոտ ստացվում է ներկայանալ որպես դերասանուհի: Իմ կրթությունը կապ չունի այն ամենի հետ, ինչով հիմա զբաղված եմ, բայց  ոչ ոք չի ասել, եթե դու պարուհի կամ դերասանուհի ես, պիտի այլ կրթություն չունենաս: Քաղաքագետ-լեզվաբանի մասնագիտությամբ երբևէ չեմ աշխատել: Դա կանեմ այն ժամանակ, երբ մարմինս թույլ չտա պարել»,-ասաց նա:

 

Մարիան Out Dance սիթքոմում ներկայանում է ոչ միայն որպես դերասանուհի, այլև պարային համարների բեմադրիչ: Նա նշեց, որ սիթքոմի խաղընկերների մեծ մասին ճանաչել է մինչև նկարահանումը. «Քանի որ նախագծում մեծ մասամբ հավաքվել են պարողներ, իրար ճանաչում ենք ավելի քան 10 տարի, տարբեր նախագծերում միասին աշխատել ենք: Չեմ կարող ասել, որ կյանքի ընկերներ ենք, բայց մտերմություն ունեցել ենք: Նախագծից իմ ամենամտերիմ ընկերը Հրաչի կերպարը մարմնավորող Կարեն Ճաղարյանն է»:

 

Մարիայի խոսքով` պարուհի դառնալն իր մանկության երազանքն է եղել: Պարել սկսել է 14 տարեկանից: Նա պարի լեզուն սովորեցնում է նաև այլ մարդկանց: Ասում է` բազմաթիվ համագործակցություններ է ունեցել Սիրուշոյի, Արամ MP3, Իվետա Մուկուչյանի, Էրիկի և հայկական շոու-բիզնեսի այլ արտիստների հետ: Այս փուլում, սակայն, պարուհու խոսքով, ավելի շատ ներկայանում է որպես բեմադրիչ, քան կատարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել