«Հրապարակ» թերը գրում է. «Եթե Մանեն հրաժարական տար ու աշխատանքի չգնար, այդ ժամանակ կհամարվեր, որ նա իսկապես հրաժարական է տվել, վարչապետն այդ դեպքում պետք է անպայման ազատեր նրան պաշտոնից, բայց քանի որ Թանդիլյանը հրաժարականը տվել, սակայն զուգահեռաբար գործի է գնացել, դա նշանակել է, որ ինքը պատրաստ է եղել շարունակել աշխատանքը»,- բացատրեց իրավաբաններից մեկը։

Ըստ «Ելքի» մեր աղբյուրների, Էդմոն Մարուքյանը հրաժարականի օրը համոզել է Մանեին չհրաժարվել նախարարի պաշտոնից։ «Որովհետև դա կնշանակի հարվածել Նիկոլին, երկրորդ անգամ պադստավա» անել, առանց այն էլ «Լուսավորի» ու Նիկոլի միջև տարաձայնություն կար դեռ քայլելու շրջանից, և չէր բացառվում, որ Մանեի հրաժարականից հետո հարց դրվեր ոչ միայն կառավարությունից «Լուսավոր Հայաստանի» դուրս գալու, այլև ընդհանրապես «Ելքից» դուրս գալու մասին։ Մանեի հետվերադարձի գինն էլ կարող է դառնալ Էդմոնի՝ ֆրակցիայի ղեկավար դառնալը, ինչը նա շատ է ուզում՝ ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել