Tert.am-ը գրում է.

Իշխանության թևերի միջև տարաձայնությունների հնարավոր   առկայությունը վատ  բան չէ, դա կլինի բնական մրցակցություն  իշխանության տարբեր կողմերի միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանն` անդրադառնալով մամուլի  հրապարակումներին, թե կոնֆլիկտ է հասունանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև հատկապես արտաքին քաղաքական հարցերում: Արա Նեդոյանը համաձայն է Արմեն  Սարգսյանի այն դիրքորոշման հետ, թե  իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի միջև:

«Դա գոնե մտահոգիչ չէ, իսկ եթե լինեն ճգնաժամեր, ուրեմն շատ լավ, կառաջանան ճգնաժամ լուծելու մեխանիզմներ, և դա լրացուցիչ  ճկունություն կտա՝ արտաքին ուժերի հետ հարաբերակցելու համար»,-շեշտեց նա:

Անդրառնալով դիտարկմանը, թե մամուլում կան տեղեկություններ, որ խնդիրը հատկապես արտասահմանյան այցերի հետ է կապված, հիմա էլ նախատեսվում է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու՝ Արա Նեդոլյանն ասաց, որ կարծում է՝ հետագայում ամեն ինչ կկարգավորվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել