Armenpress.am-ը գրում է.

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Վաչագան Մեսրոպյանին, ում մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 21-ին, ժամը 5.30-ին, Վ. Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել