Գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյնի հետ հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը ցուցադրեց Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:


Նշենք, որ Ադրբեջանին զենքի վաճառքին հետևելիք հայկական կողմի քայլերի ու անելիքների մասին Panorama.am-ը հարցեր էր ուղղել ԱԳ նախարարությանը: Չնայած օրենքով նախատեսված ժամկետը վաղուց ավարտվել է,  սակայն նախարարությունից արձագանք չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել