Aysor.am-ը գրում է
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը նախօրեին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն արգելվում է սահմանին միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
 
«[Հրամանագիրն] այնպես կանի, որ ընտանիքները մնան միասին, բայց միևնույն ժամանակ այն թույլ կտա ապահովել սահմանի ամրությունն ու անվտանգությունը, որը կլինի նույնպիսին, եթե ոչ ավելի խիստ, քան նախկինում էր»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը հրամանագրի ստորագրման հեռարձակման ժամանակ: 
 
Որոշման մեջ նշված է, որ միգրանտների ընտանիքները կպահվեն միասին, բացառությամբ այն դեպքերի, երբ մտահոգություն կա երեխայի բարեկեցության հարցում: Թրամփը հավելել է, որ իրեն դուր չի գալիս տեսնել, թե սահմանին ինչպես են միգրանտների երեխաներին բաժանում ծնողներից, այնուամենայնիվ ինքը կշարունակի «զրոյական հանդուրժողականության» պրակտիկան և քրեական հետապնդման կենթարկի նրանց, ովքեր անօրինականորեն հատում են սահմանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել