Yerkir.am-ը գրում է.

Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի` Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը վերադաս դատախազը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

Միևնույն ժամանակ, դատախազությունը որոշում էր կայացրել Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին: Սակայն Մասիսի քաղաքապետը չէր կատարել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Գևորգյանի որոշումը` պատճառաբանելով, որ այն իրավական ուժ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել