Armlur.am-ը գրում է.

Լիանան արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծվել է, պարզապես լռել է այդ մասին՝ չցանկանալով աղմուկ բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ երգչուհին: «Այո՛, ամուսնալուծվել եմ, արդեն 3-4 տարի է: Չեմ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ, ի տարբերություն շատերի, անձնականը ինձ համար փիարի նյութ չէ: Կարծում եմ՝ ինքնահաստատված մարդիկ փորձում են աչքի ընկնել իրենց աշխատանքով, ոչ թե անձնականի մասին մանրամասներով»,-ասաց Լիանան:

Լիանայի որդին ապրում է մայրիկի հետ: Հարցին, թե արդյոք կապ կա հոր եւ որդու միջեւ, երգչուհին պատասխանեց. «Կապը հոր հետ սկզբում նորմալ էր, հիմա այնքան էլ ոչ: Բայց նախկին ամուսնուս ընտանիքի անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք իրար շատ ենք սիրում: Ճիշտ չեմ համարում բաժանման հետեւանքով թշնամական հարաբերություններ հաստատելը:

Իմ բալիկն էլ պետք է շփվի նրանց հետ»: Մենք հետաքրքրվեցինք՝ տարիքային տարբերությունն արդյոք դեր խաղացել է բաժանության հարցում (Լիանան նախկին ամուսնուց մեծ է 10 տարով-հեղ.). «Գիտե՞ք, դա այնքան վիճելի հարց է, ե՛ւ խաղացել է, ե՛ւ ոչ:

Մի կողմից` սերը տարիք չի հարցնում, մյուս կողմից` դու հասկանում ես, որ այդ մարդը գաղափարապես երեխա է, պետք չէ իրենից պահանջել, որ նա «ձյաձյա» դառնա, տեղը տեղին պապա լինի: Փորձում ես այդ մարդուն հասկանալ, բայց ես հոգնել եմ հասկանալուց, հոգնել եմ մարդկանց դրության մեջ մտնելուց:

Մեկ հասկանամ, երկու հասկանամ, քանի՞ տարի հասկանամ, ու ոչինչ չփոխվի: Ախր գոնե փոխվեր: Ու դու կղզիանում ես, ասում ես՝ դու քեզ համար, ես ինձ համար»,-մեկնաբանեց Լիանան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել