Tert.amLife-ը գրում է.

Երգչուհի Մաշա Մնջոյանը նոր ֆոտոշարք ունի, որի շրջանակում ներկայացել է ուժեղ ու ինքնավստահ բիզնես լեդիի կերպարով. Սա երգչուհու հերթական համագործակցությունն է իր մտերիմ ընկերոջ՝ լուսանկարիչ, երգիչ Ռոբերտ Քոլոյանի հետ: Մաշան առաջինը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարներն ու բացահայտել հետաքրքիր պատմությունը, որը դարձել է նոր ֆոտոշարք անցկացնելու շարժառիթ:

 

«Ռոբերտի հետ արդեն 4 ֆոտոշարք ենք իրականացրել։ Յուրաքանչյուրն առանձնանում է մյուսից: Այս անգամ փորձել ենք ուժեղ ու ինքնավստահ լեդիի կերպար ստանալ: Լուսանկարներից մի քանիսն ավելի հանգիստ ու նուրբ գույների մեջ են արվել: Քանի որ ես ու Ռոբերտը շատ մտերիմ ենք, նրա հետ աշխատելիս ինձ ավելի ազատ եմ զգում: Այլ լուսանկարիչների հետ աշխատելիս փոքր-ինչ բարդութավորվում եմ: Այս պարագայում էմոցիաներս ցույց տալը շատ հեշտ է ստացվում, առանձնապես ջանք չեմ գործադրում տեսախցիկի առաջ համապատասխան հայացք ստանալու համար:

Մեր ֆոտոշարքերը շատ ավելի լավ են ստացվում այն դեպքում, երբ ոչ թե ես եմ դիմում լուսնակարվելու խնդրանքով, այլ ինքն է տրամադրված ինձ լուսանկարելու, պատկերացնում է` կոնկրետ ինչ կերպարի պիտի ստանանք»,- ասաց Մաշան:

 

 

Երգչուհին նշեց, որ իր կերպարն ու հագուստները ինքնուրույն է մտածել, լուսանկարներից մեկում կրում է դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած թագը: Մեկ այլ լուսանկարում Մաշան ցուցադրում է մատանի, որը հետաքրքիր պատմություն ունի:

 

«Շատ էի ուզում այդ մատանիով լուսանկար ունենալ: Հենց այդ ցանկությունից ծնվեց նոր ֆոտոշարքի գաղափարը: Այն պատկանում է պապիկիս եղբորը, որը շատ հայտնի է եղել, ապրել է մեզ հետ: Մինչև հիմա Գյումրու մեր տանը պահպանվում են նրա անձնական իրերը՝ գրքերը, լուսանկարները: Ես դեռ ծնված չեմ եղել, երբ նա մահացել է, բայց շատ եմ լսել իր մասին: Այդ մատանին իր կյանքի ընթացքում միայն ինքն է կրել: Այն ինձ գրավել է ինչպես իր դիզայնով, այնպես էլ հանգամանքով, որ դա հենց իր ձեռքին է եղել: Հավատում եմ այն փաստին, որ մատանին իր մեջ որոշակի աուրա ունի այն մարդուց, որը դա կրել է: Որոշեցի այս կերպ թարմացնել նրա մասին հիշողությունը, մարդկանց հիշեցնել այդ անունը, թեև չեմ կարծում, որ ճանաչողներն իրեն մոռացած կլինեն»,-ասաց Մաշան և ավելացրեց, որ մատանին առօրյայում չի կրում, քանի որ իր մատին շատ մեծ էմ այն պահում է որպես հիշողություն:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել