Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա»մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո»մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո»,մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։
«Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ «Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։
«Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, <«Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։
Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել