Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում` ժամը 15.00-ին, կքննարկի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Այս մասին հայտնում են ԿԸՀ  մամուլի ծառայությունից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում
ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը
Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը
Նաիրի Էդիկի Բախշյանը
Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը
Սլավիկ Սուրենի Ամիրյանը
Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը
Աղասի Մամիկոնի Հակոբյանը
Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի նաև արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել