Tert.am-ը գրում է.

Արմավիր մարզի Դալարիկ գյուղում այսօր առավոտվանից գյուղացիները փակել են գյուղ մուտք-ելքի միակ ճանապարհը ու պահանջում են իրենց գյուղապետի հրաժարականը:

Tert.am-ի հետ զրույցում գյուղացիներից Արմենը հայտնեց. «Պատկերացրեք՝ բերքահավաքի ամենաթեժ սեզոնն է, բայց չենք հավաքում, փակել ենք: Մեր 20 տարվա գյուղապետն է, վայելում էր նախկին մարզպետի աջակցությունը: Չենք ուզում գյուղապետին, 20 տարի է՝ գյուղապետ է, նոր ժամանակներ են, հիմա ուզում ենք իրեն ճանապարհենք»:

Ըստ դալարիկցիների՝ գյուղապետի պաշտոնավարման օրոք գյուղը կորել է աղբի մեջ, այս ընթացքում 2 դպրոց է փակվել:

«2 դպրոց իր օրոք հիմնահատակ ոչնչացել է, շենքերն էլ չկան, մեկը կիսաքանդ է, մեկը՝ լրիվ քանդած»,-հաղորդեց գյուղացիներից մեկը ուրիշը՝ Սարգիսը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել