Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է սատարեն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանը: Այդ մասին The Hill-ում գրում է Բաց հասարակության քաղաքականության կենտրոնի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ խորհրդական Ալեքս Ջոնսոնը:

Ջոնսոնը գրում է, որ անցած շաբաթ նա հյուրընկալել է «թավշյա» հեղափոխության հաղթանակից հետո Վաշինգտոն ժամանած Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդներին: Ինչպես շատ ամերիկացի քաղաքական գործիչների, որոնց հետ հանդիպումներ են կայացել, հեղինակին նույնպես տպավորել է պատմական փոփոխություններից հետո նրանց վճռականությունն ու լավատեսությունը: Հեղինակը նշում է, որ այժմ բարեփոխումների համար պայքարող մարդիկ իշխանություն են ստացել և հնարավորություն ունեն տասնամյակներ շարունակ իրենց քարոզած արժեքները վերածելու իրական քաղաքականության:

«Այդ պատճառով այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը սատարեն նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այդ պահը կարող է շատ կարճ տևել, բայց նա այժմ ունի փոփոխություններ իրականացնելու մանդատ: Հունիսի 7-ին ընդունված և բողոքի շարժման առաջնորդների հետ սերտ խորհրդակցությամբ մշակված կառավարության ծրագիրը պետք է և արժանի է միջազգային համայնքի կողմից աջակցության: ԱՄՆ իշխանությունները և այլք պետք է օգնեն Փաշինյանի կառավարությանն իրագործել իր նոր ծրագիրը, վերացնել կոռուպցիան և թույլ չտալ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ապակայունացնել նոր կառավարությունը»,- գրում է հեղինակը:


Նա նշում է, սակայն, որ ոչինչ չի վկայում այն մասին, որ Միացյալ Նահանգները պատշաճ ուշադրություն է հատկացնում այդ հարցին:

Ջոնսոնի խոսքով՝ բարեբախտաբար երկուշաբթի ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող ամերիկացի օրենսդիրները նամակ են ուղարկել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և USAID-ի ղեկավար Մարկ Գրինին՝ կոչ անելով մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: Սա պետք է հեշտ լինի, քանի որ Պետքարտուղարությունից և USAID-ից պահանջվում է միայն վերահասցեավորել իրենց ռեսուրսները: Ոչ մի նոր գումարի անհրաժեշտություն չկա կոռուպցիայի դեմ պայքարելու, թափանցիկության բարելավման հարցերում նոր կառավարության ջանքերին աջակցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել