Armsport.am-ը գրում է.

Իտալական «Ռոման» բանակցություններ է վարում ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի հետ,- հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

28-ամյա ֆուտբոլիստին առաջարկվում է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ: Պաստորեն տրանսֆերի համար պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման:

Այժմ նա տարեկան վաստակում է 6 միլիոն եվրո:

Պաստորեի տեղափոխության համար «Ռոման» կվճարի 24 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել