Armtimes.com-ը գրում է.

Զենք-զինամթերքի կասկածանքով երկու օր առաջ ձերբակալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այս պահին Երեւանում է, զբաղված է ամուսնու գործերով:

Այս մասին մեր զրույցում ասաց Ամիրյանի հեռախոսահամարին պատասխանած նրա վարորդը: «Ինչ-ր լսել եք, սուտ է, որվհետեւ հենց նոր եմ իրեն իջեցրել»,- ասաց նա:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, թե Գրիգորյանի կինն ինքնասպանություն է գործել:

Տեղյակ եմ, ինչ են խոսում, բայց դա իրականությանը չի համապատասխանում. «Սուտ ա, տենց բան չկա, 5 րոպե առաջ եմ իրեն իջեցրել իր հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց վարորդը:

Նա ասաց, որ Նազիկ Ամիրյանն այժմ զբաղված է ամուսնու գործերով: Նշենք, որ ոստիկանությունից նույնպես մեր զրույցում ասաել էին, որ այս պահի դրությամբ նման:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերել էին մեծ թվով զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ բանակին նվիրաբերած օգնությունը, որից հետո ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել