Ձեզ հարկավոր է

  • կես թարմ դեղնուց,
  • 2 թեյի գդալ նշի յուղ (կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով),
  • 1 թեյի գդալ ծովային սննդի աղ,
  • 2 թեյի գդալ երիցուկի թուրմ (1 ճաշի գդալ չոր խոտ 200 մլ ջրի մեջ, եռացնել 15-20 րոպե),
  • 0.5 թեյի գդալ իսկական մեղր,
  • 2 թեյի գդալ կոսմետիկ վազելին (վաճառվում է դեղատներում)։

Մանրակրկիտ խառնել գդալով մինչև միատարր զանգված ստանալը։ Եվ այսպես մի քանի անգամ, որպեսզի զանգվածն իսկապես լինի միատարր և հարթ։ Պահպանել անհրաժեշտ է սառնարանում։

Թեթև մերսման շարժումներով քսեք այն մաշկին։ 30 րոպե հետո մնացորդները հանեք հանքաջրի մեջ թաթախած բամբակով։

Նրանց, ովքեր լավ են վերաբերվում իրենց մաշկին, կրեմը պետք է որ դուր գա։

Հիշեք, որ այն ներծծվում է շատ երկար՝ մոտ 1 ժամ, դրա համար էլ այն պետք է կիրառել քնելուց 2 ժամ առաջ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել