Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ թունավոր մկնդեղի եռօքսիդի ցածր չափաբաժինն օգնում է հաղթահարելու արյան քաղցկեղը: Թունավոր այդ նյութը կարելի է օգտագործել նաև չարորակ այլ հիվանդությունների դեպքում՝ գրում է MedicalXpress-ը:

Գիտնականների ստեղծած նանոբինները, որոնք պարունակում են մկնդեղի մասնիկներ, խառնվելով արյան հոսքին, հասնում են չարորակ ուռուցքի բջիջներին, այնտեղ կուտակվում և արտանետում են թույնը՝ ոչնչացնելով չարորակ բջիջները և չվնասելով առողջ հյուսվածքներին:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ մկնդեղի մասնիկներն արդյունավետորեն ոչնչացնում են կաթնագեղձի, ձվարանների և թոքերի ուռուցքի բջիջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել