Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ առերևույթ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ նախապատրաստված նյութե-րով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քարաձոր գյուղի բնակչուհի Տ. Հ.-ն, վեց տարվա համատեղ կյանքից հետո ամուսնու՝ Գ.Գ.-ի հետ ունեցած խնդիրների պատճառով, վերցնելով մանկահասակ երեխային, 2018թ. փետրվարին վերադարձել է հայրական տուն: Մայիսի 16-ին այցելելով նրանց, Գ. Գ.-ն հաջորդ առավոտյան կնոջից մերժում ստանալով վերադառնալու և համատեղ ամուսնական կյանքը շարունակելու իր առաջարկի վերաբերյալ,  ձեռքերով դիտա-վորությամբ բազմակի հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով առողջությանը թեթևի հատկանիշներ չպարունակող վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գ. Գ.-ի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Ընդ որում, կինը հաղորդմամբ և տված բացատրությամբ հայտնել է, որ նախքան ամուսնալուծվելն ու անգամ դրանից հետո, ամուսնու կողմից բազմիցս ենթարկվելով ծեծի, մի քանի անգամ երեխայի հետ գնացել է իր հայրական տուն, սակայն ամուսինը սպառնացել է ամուսնալուծվելու դեպքում իրենից վերցնել մանկահասակ երեխային, ինչից վախեցած՝ վերադարձել է նրա մոտ: Նշված փաստական տվյալները վկայում են, որ ամուսինների միջև ձևավորվել են ընտանիքում ֆիզիկական և հոգեբանական բռնությանը բնորոշ փոխհարաբերություններ:

Իսկ ամուսնու կողմից կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելը, նրանից երեխային վերցնելու սպառնալիքներ տալը վկայում են ինչպես Գ.Գ.-ի կողմից կնոջ նկատմամբ կրկին բռնություն գործադրելու հավանականության բարձր աստիճանի փաստի ուժով վերջինիս անօգնական վիճակում գտնվելու, իր իրավաչափ շահերն ինքնուրույն պաշտպանելու հնարա-վորությունից կնոջ զրկված լինելու մասին:

Աղբյուրի փոխանցմամբ, մյուս դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  2018 թվականի ապրիլի 16-ին մոր՝ Ֆ. Պ.-ի կողմից մերժում ստանալով խանութից օղի գնելու իր պահանջի կատարման կապակցությամբ, որդին՝ Վ.Պ-ն, վերցնելով դանակն ու փակելով տանից հեռանալու փորձ կատարող մոր ճանապարհը՝ նրա հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Ապա դանակը նետել է մոր հետևից, որը չի դիպել նրան:

Ելնելով այն բանից, որ Ֆ.Պ.-ն դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին՝ հայտնելով, որ Վ. Պ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի՝ խնդրելով, որպեսզի վերջինս քրեական պատասխանատվության չենթարկվի, իսկ Վ. Պ.-ն ընդունել է իր կողմից կատարած արարքը, լրացուցիչ բացատրությամբ իր համաձայնությունն է տվել դիմողի բողոքի բացակայության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու համար՝ ոստիկանության Տաշիրի բաժնի տեսուչի կողմից որոշում է կայացրել նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Սակայն ստուգելով նշված որոշման օրինականությունը և ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը՝ Լոռու մարզի դատախազության դատախազը գտել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, անտեսվել են նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքներ:

Մասնավորապես չի պարզվել՝ արդյոք դեպքից առաջ և հետո Վ.Պ-ն մոր նկատմամբ բռնություն գործադրե՞լ, է, կամ գործադրելու սպառնալիքներ տվե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ նյութերով պարզվել է, որ Վ. Պ.-ն «հոգեկան և վարքի խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքովե ախտորոշմամբ հաշվառված է եղել «Տաշիրի բժշկական կենտրոնե ՓԲԸ հոգեբույժի մոտ և հաշվառումից հանվել է 2017թ. հուլիսին՝ բնակության վայրը փոխելու կապակցությամբ։
Վարույթն իրականացնող մարմինը չի պարզել նաև, թե արդյոք Ֆ. Պ.-ն որդու նկատմասմբ բողոք չունենալու մասին դիմումը ներկայացրել է կամովի՞ն, թե՞ սպառնալիքի, համոզելու արդյունքում:

Հարուցվել են քրեական գործեր: Նախաքննություն կատարելու համար քրեական գոր-ծերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել