Tert.am-ը գրում է.

Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ, պետք է հաշվի առնվեր, որ բացի Սահմանադրությամբ նախատեսված աշխատանքից, այլ աշխատանք չէր կարող կատարել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Սեյրան Գրիգորյանը՝ նկատելով, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում որպես պատգամավոր երդվել է, այնուհետև մի քանի օրից դիմել ԱԺ նախագահին՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումով և ավագանու անդամ մնալու ցանկությանը: Փաստաբանը շեշտեց՝ այս պահին էլ Ալեն Սիմոնյանը շարունակում է լինել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:

«Ինքն այս պահի դրությամբ, Սահմանադրության դրույթներից ելնելով, շարունակում է պատգամավոր լինել, նրա պատգամավորությունը չի դադարել: Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսնում, որով դադարում է որևէ պատգամավորի պատգամավորական իրավասությունը: Եթե չեմ սխալվում, ապա հենց երեկ նա ԱԺ նիստին մասնակցում էր ու հարցեր ուղղում գլխավոր դատախազին:

Սահմանադրությունն ուղիղ է ասում, որ բացի գիտական աշխատանքից այլ աշխատանք պատգամավորն իրավունք չունի անել, քանի որ այն համատեղելի չէ ԱԺ պատգամավորի կարգավիճակի հետ: Համատեղելի է միայն գիտական աշխատանքը, դասախոսական կամ ստեղծագործական աշխատանք, այլ աշխատանք Սահմանադրությունն ուղիղ է արգելում է»,- բացատրեց Գրիգորյանը:

Վերջինս չի կարծում, թե Ալեն Սիմոնյանը Սահմանադրության պահանջին ծանոթ չէր, քանի որ Սիմոնյան էլ իրավաբան է: Փաստաբանը շեշտեց՝ ԱԺ նախագահին պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին  դիմումով պատգամավորի լիազորությունները չեն դադարեցվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել