Ձուն ամենալավ բաղադրիչն է, որի մասին դուք երբևէ կարող եք մտածել, երբ խոսքը գնում է մազերն անհրաժեշտ սպիտակուցներով ապահովելու մասին։ Ձեզ համար շատ կարևոր է մազերի կանոնավոր բուժում կատարել, որպեսզի դրանք դարձնեք ավելի ամուր և խիտ, և չկա ավելի լավ տնական միջոց, որն ավելի հասանելի է, քան ձուն։

Ամանի մեջ կոտրեք 2 միջին չափի ձու և լավ հարեք այն, որպեսզի լավ խառնվի։
Հարած ձուն քսեք թաց մազերին և թողեք 10-15 րոպե։
Լվացեք մազերը տաք ջրով, ինչպես նաև օգտագործեք մազերի փափուկ շամպուն, որպեսզի ձվի հոտը վերանա ձեր մազերից։
Եթե ուզում եք ունենալ ավելի խիտ և ամուր մազեր, ձեզ հարկավոր է փորձել այս տնական միջոցը շաբաթական 3-4 անգամ։

Դուք նաև կարող եք խառնել ձվի դեղնուցը մեկ ճաշի գդալ մազերի սովորական յուղի և 2 ճաշի գդալ ջրի հետ։ Դա հարկավոր է ճիշտ խառնել։
Այժմ մանրակրկիտ մերսեք գլխամաշկն այս խառնուրդով 10 րոպեի ընթացքում։
Թողեք այն գլխամաշկին ևս 10 րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով։
Փորձեք այս միջոցը շաբաթվա մեջ 1 անգամ, որպեսզի մի քանի շաբաթ հետո ունենաք ավելի խիտ մազեր։

Զգուշացում. ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել