Քրքումի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Այն ունի հակաբորբոքային, հականեխիչ, հակաօքսիդանտային նշանակություն: Այն օրգանիզմը հրաշալի կերպով մաքրում է կուտակված համառ տոքսիններից:

Ognov կայքը ներկայացնում է քրքումի ըմպելիք, որը կօգնի աղիներն ու արյունատար անոթները մաքրել կուտակված տոքսիններից:

Բաղադրություն

  • 3 լ ջուր
  • 2-3 կիտրոն
  • 150 մլ մեղր
  • 2 ճ/գ քրքում
Ջուրը եռացրեք և թողեք սառչի, ապա լցրեք շշի մեջ: Ավելացրեք մեղրն ու քրքումը: Կիտրոնը լվացեք և կեղևով հանդերձ քերեք մանր քերիչով: Կիտրոնն ավելացրեք ջրի և մեղրի խառնուրդին, կափարիչը ծածկեք: Թողեք ըմպելիքը մնա 24 ժամ:

Խմելուց առաջ ըմպելիքն անպայման քամեք: Ամեն օր օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 120 գրամ ընդունեք այս խառնուրդից: Բուժման կուրսը 3 շաբաթ է: Արդյունքը սպասել չի տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել