Armenpress.am-ը գրում է.

Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել է համերգը Սանկտ Պետերբուրգում, այսօր կվերադառնա Ֆրանսիա:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Parisien թերթը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Վինսան Ստարկին:

Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում:

«Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- ТАСС-ին ասել է աղբյուրը:

«Օկտյաբրսկի» սրահի, որտեղ պետք է կայանար համերգը, գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ելույթը հետաձգվել Է 2019 թվականի ապրիլ՝ կապված արտիստի անբավարար առողջական վիճակի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել