Սիրային հարաբերությունները բարդ և խճճված երևույթ են: Դժվար է լինում հասկանալ՝ որքանով են հարաբերությունները լուրջ, արդյոք հարատև կլինեն: Սակայն կան նշաններ, որոնք վկայում են, որ սերն իրական է:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 11 բան, որոնք անելը վկայում է այն մասին, որ ձեր սերն իրական է:

  1. Նա ուշադրություն է դարձնում անգամ մանրուքներին, երբ հարցը քեզ է վերաբերում:

  2. Նա ունակ է ներողություն խնդրելու, երբ հասկանում է, որ իսկապես սխալ է եղել քո հանդեպ:

  3. Դու առաջինն ես, ում նա դիմում է, երբ խորհրդի կամ էլ խոսել-թեթևանալու կարիք է ունենում:

  4. Նա ամեն հնարավոր բան անում է, որ քեզ մոտ ամեն բան լավ և թեթև լինի:

  5. Նա փորձում է անել այնպիսի բաներ, որոնք քեզ կերջանկացնեն, անգամ եթե նման բաներ անելն այնքան էլ բնորոշ չէ նրան:

  6. Նա հետաքրքրվում է քո հոբբիներով և հետաքրքրություններով:

  7. Նա քեզ հանգիստ է թողնում, երբ խնդրում ես դրա մասին:

  8. Նա լիովին անկեղծանում է քեզ հետ:

  9. Նա ծանոթացնում է քեզ իր մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների հետ:

  10. Նա ծիծաղում է քո կատակների վրա:

  11. Նա միշտ պատրաստ է քեզ գրկել և համբուրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել