Գիտե՞ք որն է՝ «շքեղություն» բառի առավել հստակ հոմանիշը

«Գոհարեղենը»։ Այս թանկարժեք քարերը շատ գեղեցիկ են, բայց ցավոք՝ նույնքան թանկ։

Սակայն ոմանց միանգամայն ձրի են բաժին ընկնում․․․

2017-ի մայիսի 6-ին Վիկտորյա Բրոդսկին նշում էր իր 25-ամայկը։ Դրա համար նա արտասովոր վայր է ընտրում․ «Ալմաստների խառնարանը» (ԱՄՆ Արքանզաս նահանգ)։ Դա աշխարհի միակ վայրն է, որտեղ մարդիկ ալմաստ են փնտրում ու գտածը կարող են վերցնել իրենց։

Վիկտորյան թրև էր գալիս զբոսայգում, երբ պատահաբար աչքովն ընկավ գունավոր ապակու մի կտոր։ Կարո՞ղ էր կռահել, որ դա սովորական ապակու կտոր չէր։

Փոքր-ինչ ուշ, տեղեկատու նյութեր ուսումնասիրելով՝ նա գլխի ընկավ, որ իր գտածը  թանկարժեք քար է։ 2,65 կարատ քաշով։

«Սա ամենագեղեցիկ  ալմաստներից մեկն է, որ ես տեսել եմ զբոսայգում։ Ձևով գնդաձև է, պղնձագույն, մակերսը ողորկ է ու ոչ մի բիծ չկա։ Բծեր չկան անգամ քարի մեջ»,- ասում է Ուեյմոն Կոքսը՝ զբոսայգու թարգմանիչը։

Սույն գտածոն այս տարի «Ալմաստների խառնարան»  զբոսայգում հայտնաբերված ալմաստների մեջ չափով երկրորդն է։ Վիկտորյան մտադիր է վաճառել իր գտած թանկարժեք քարը, իսկ գումարը բաժանել իր ընտանիքի անդամներին։

Իսկ դուք կցանկանայի՞ք մեկնել Արքանզաս՝ ալմաստ որոնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել