Bravo.am-ը գրում է.

«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի դերասան Անդո Ղազարյանի կարծիքով՝ սիրահարվածների կյանքն ամենահետաքրքիրն ու հաճելին է: Նա սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է BRAVO.am-ի հետ եւ բացահայտել նաեւ, թե ինչպես է սիրելին գրավել իրեն:

Սերն ամենագեղեցիկ ու հաճելի զգացմունքն է, եւ ես այն զգում եմ ընկերուհուս հանդեպ:):

Սեր առաջին հայացքից չկա, կա հրապուրանք:

Սիրահարվածները նման են իրար: Իմ օրինակով ասեմ` ես եւ սիրելիս նման ենք մեր աշխարհայացքներով եւ համակարծիք ենք ցանկացած հարցում:

Սիրո իմ եղանակը տարվա բոլոր եղանակներն են:

Կնոջ արտաքինում ինձ գրավում է… Ինձ գրավում է սիրելիիս արտաքինն առհասարակ, իսկ մասնավորապես՝ հայացքը: 

Կինը նախ եւ առաջ պետք է կյանքի ընկեր լինի ամուսնու համար, նաեւ՝ լավ, խելացի մայր երեխաների համար:

Կյանքն առանց սիրո չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի, չեմ էլ ուզում մտածել եւ պատկերացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել