Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Սյուզան Մարգարյանը մի քանի օրից նոր տեսահոլովակ կներկայացնի «Ամանոր» երգի հիման վրա, որի ռեժիսորը դուստրն է` Սիրուշոն։ Երգչուհին նկարահանման հրապարակում արված լուսանկարները բացառիկ կարգով տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նոր աշխատանքի մանրամասները։
 
Երգը 2010 թվականին թողարկված «Նոր տարի» ձայնասկավառակից է, որի բոլոր երգերի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Սիրուշոն։ Ձայնասկավառակը ներառում է 8 երգ։
 
«Երբ թողարկեցի «Նոր տարի» ալբոմը, որոշել էինք ամեն Նոր տարվան մի տեսահոլովակ ներկայացնել, սակայն 2 տեսահոլովակ նկարահանելուց հետո դադար առանք։ Ավագ թոռնիկս ծնվեց, հետո կրտսերը... Ես շատ էի ուզում, որ Նոր տարվա շեմին  ուրախ երաժշտություն հնչի երեխաների համար։ Ցանկությունս մեծ էր, բայց չէի նախաձեռնում տեսահոլովակի նկարահանում։ Իրագործողը  Սիրուշոն էր, այս տարի նա ինձ անակնկալ մատուցեց»,– ասաց երգչուհին։
 
 
Տկն Սյուզանը իմացել է տեսահոլովակի նկարահանման մասին, երբ դուստրն արդեն ամեն ինչ նախապատրաստել էր։ Այս տեսահոլովակում Սիրուշոն հանդես է գալիս որպես ռեժիսոր. նա գիտի, թե ինչպես է պատկերացնում է դեռևս 22 տարեկանում հեղինակած երգի տեսահոլովակը։ Այնպես որ, երկրպագուները կտեսնեն Սիրուշոյի ամանորյա հեքիաթը։
 
«Նկարահանումներից 2 օր առաջ Սիրուշոն ասաց, որ պատրաստ լինեմ այդ օրվա համար։ Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար։ Սիրուշոն ամեն ինչ գերազանց էր կազմակերպել։ Առավոտյան ժամը 8–ին գնացի դիմահարդարման, վարսահարդարման։ Ժամը 10–ին նկարահանող անձնակազմն արդեն ինձ էր սպասում։ Հագուստներն ու ամեն ինչ պատրաստված էին»,– պատմեց տկն Սյուզանը ու հավելեց, որ դիմահարդարումը վստահել են Ագա Քանքանյանին և Մերի Համբարձումյանին, վարսահարդարումը` Նանա Հունանյանին։
 
Տեսահոլովակի համար տաղավարը զարդարել է ստեղծագործական թիմը` ստեղծելով իրենց պատկերացրած հեքիաթային միջավայրը։ «Շատ գեղեցիկ զարդարված  տաղավար էր։ Ներս մտնելուն պես հեքիաթային մի տեղ ընկա։ Քանի որ ձայնասկավառակը հիմնականում երեխաների համար է, տեսահոլովակում  էլ շատ երեխաներ կան։ Նախատոնական հեքիաթային տեսահոլովակ է, մայրիկը  խաղում է երեխաների հետ, համեղ ուտեստներ պատրաստում նրանց համար։ Կարծում եմ` շատ բարի տեսահոլովակ է լինելու»,– ասաց նա։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել