Life.panorama.am-ը գրում է.

Ասմունքող Լիանա Զուրաբյանը բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին` խնդրանքով, որպեսզի նրա միջնորդությամբ մանկապարտեզներում մսուր բաժիններ բացվեն, քանի որ իր 1.3 տարեկան երեխայի համար չի կարողանում դայակ վարձել, իսկ ընտանիքի հոգսը միայն ինքն է հոգում:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Լիանայի հետ: Վերջինս նշեց, որ պետական աշխատանք ստանալու նպատակով բազմիցս է դիմել Մշակույթի նախարարին, սակայն իր խոսքով` որևէ օգնություն չի ստացել:

«Առաջ դայակ ունեի, հիմա էլ եմ ուզում վարձել, սակայն հնարավորություն չունեմ: Այլևս դայակները չեն համաձայնվում օրական 2500 դրամի դիմաց աշխատել, փոխարենը կրկնակին են պահանջում, քանի որ մեր հարուստ խավը նրանց երես է տվել` շատ վարձատրելով: Ես չունեմ պետական աշխատանք, հետևաբար նաև ամսական կոնկրետ վարձատրություն, ես իմ շնորհով եմ ապրում, չունեմ օգնողներ, մայրս ու քույրս հիվանդ են, որդուս հայրական կողմից էլ ոչ մի օգնություն չեմ ստանում: Բազմիցս եմ նամակներ գրել ՀՀ Մշակույթի նախարարին, սակայն Արմեն Ամիրյանը հարցերս փոխանցում է իր օգնականներին և անձամբ իր հետ հանդիպելու հնարավորություն ինձ չի ընձեռնում: Ես ուզում եմ նրա հետ հանդիպել և խնդրել, որ իր միջնորդությամբ աշխատանքս պետական բնույթ կրի, որ պարտավորված աշխատեմ, ոչ թե` ինքնագլուխ: Թող իմ առաջ հարց դնեն, որ, օրինակ, մեկ ամսում պետք է մարզերի դպրոցներում լուսաբանեմ հայկական գրականությունն ու պոեզիան և դրա համար վարձատրվեմ: Այսինքն` ես իմ աշխատանքն ունենամ, ոչ թե գիշերուզօր մտածեմ, թե ոնց հավաքեմ պոեզիա լսողներին: Այս ամենը կարծես մեծապատիվ մուրացկանություն լինի, խնդրում եմ տոմս գնեն, որ պոեզիա լսեն: Իսկ պետական կառույցները ինչի՞ համար են, բա էս պարագայում իմ և շնորհ ունեցող մարդկանց մեջքին ո՞վ պետք է կանգնի»,- նշեց Լիանա Զուրաբյանը:

Վերջինիս խոսքով` Մշակույթի նախարարությունը մեկ անգամ է միայն համերգասրահ տրամադրել, որպեսզի մայրության օրն իրականացնի իր պոեզիայի երեկոն.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել