asekose.am-ը գրում է.

«Մենք նույնիսկ տեղյակ չենք այդ ամենից, ո՞վ ունի այդպիսի տեղեկություն, որ եթերից հետո նման դեպք է տեղի ունեցել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արամեի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը` անդրադառնալով համացանցում հայտնված գրառմանը, ըստ որի` Նունե Եսայանի և Արամեի հարաբերությունները «Հայաստանի ձայն»-ը նախագծի շրջանակներում լարվել են:

Ըստ աղբյուրի` նկարահանումներից հետո Նունե Եսայանը դիմելով Արամեին` ասել է, որ իրեն ուղղված կատակներում իր չափն իմանա, ավելին` թեմային միջամտել է նաև Ավո Խալաթյանը:

Արամեի մենեջերը մեզ հետ զրույցում կտրականապես բացառեց նման խոսակցությունները.

«Արամեի և Նունե Եսայանի միջև տեղի ունեցած` 30 տարվա մասին հումորը շարունակվել է նաև մյուս թողարկումներում, չգիտեմ` դրանք եթերում կհայտնվե՞ն, թե` ոչ: Իրականում Արամեի և Նունե հարաբերությունները շատ լավն են, նույնիսկ այդ 30 տարվա հետ կապված հումորն իրենց համար էլ էր շատ հետաքրքիր, իրենք  այդ հումորին շարունակություն են տվել, որովհետև իրենց էլ է դա դուր եկել»,-ասաց Սյոմա Կոդաբաշյանը:

Անդրադառնալով Ավո Խալաթյանի` թեմային միջամտելուն, մենեջերն ասաց հետևյալը.

«Ավոն երկու անգամ է ներկա եղել նկարահանումներին, միմյանց կողքին նստած ենք եղել, միասին դիտել ենք համերգը, ամեն ինչ շատ լավ էր:  Նման բան, որ Ավոն էլ է միջամտել է ադ ամենին չկա»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում որտեղի՞ց են այդ խոսակցությունները գալիս, առավել ևս, որ շատ համացանցային օգտատերեր արդեն իրենց քննադատություններն էին ուղղել Նունե Եսայանի հասցեին, Սյոման պատասխանեց.

«Չգիտեմ, թե որտեղից են հիմք առնում այս խոսակցությունները, հետնաբեմից որևէ մեկը չէր կարող դա ասել, որովհետև նման բան տեղի չի ունեցել: Գուցե ինչ-որ մեկը պարզապես շատ պարապ է: Ինչ վերաբերում է Նունե Եսայանին` նշեմ, որ ինձ` որպես այս ամենին հետևող մարդու, դուր չի գալիս, որ նման դեպքերում բացասական մոտեցում է լինում նրա հանդեպ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել