Panorama.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գնալուց հետո վերականգնվել և սկսել է աշխատել արևային մարտկոցներ արտադրող գործարանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին պատմել է ձեռնարկության տնօրենը:

«Քաղաքում էլեկտրակայանները ոչնչացված են: Առաջին հերթին տեղադրում ենք արևային մարտկոցներ դպրոցներում և բժշկական հաստատություններում»,- ասել է նա:

Ձեռնարկության տնօրենի խոսքով, ահաբեկիչների կողմից գործարանի գրավումից մի քանի ժամ առաջ են կարողացել շենքից դուրս հանել սարքավորումների մի մասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել