Յուրաքանչյուր աղջիկ երազում է մեծ և մաքուր սիրո մասին, ինչպիսին հանդիպում է հեքիաթներում և ֆիլմերում: Նրանք, այդ հույսով լցված, սպասում են իրենց ասպետին, ով նրանց կսիրի մինչև կյանքի վերջ: Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ դա քո ասպետն է, թե մեկ ուրիշի:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 բան, որ տղամարդը կանի միմիայն իր սիրած կնոջ համար: Եթե նա սրանք անում է, ապա հենց նա է ձեր ասպետը:

#1 Նա ձեզ կթողնի իր անձնական տարածք

Ինչ-որ մեկի առջև հոգին մերկացնելը շատ բարդ է, հատկապես՝ տղամարդկանց: Եթե նա ձեզ թողնում է իր անձնական տարածք, անկեղծանում, կիսվում, ապա սա իրական սիրո նշան է:

#2 Նա «կմոռանա» ուրիշ կանանց մասին

Երբ տղամարդն իսկապես սիրում է, նրա աչքին ուրիշ կանայք այլևս չեն երևում, անգամ եթե նրանք շատ ավելի գեղեցիկ են, քան իր ընտրյալը:

#3 Նա աչք կփակի ձեր թերությունների վրա

Ոչ ոք անթերի չէ, և ուրիշի թերություններն ընդունելը գրեթե անհնար է, սակայն երբ իսկապես սիրում ես, ընդունում ես դիմացինի թերությունները: Ուստի եթե տղամարդը աչք է փակում ձեր թերությունների վրա, ապա միմիայն այն պատճառով, որ իսկապես սիրում:

#4 Նա անտարբեր չի մնա, եթե խնդիրներ ունեք

Եթե տղամարդը սիրում է, նրա մոտ առաջանում է պաշտպանողական ռեֆլեքս, և նա ցանկանում է ձեզ պաշտպանել ամեն բանից: Սա նրանց սիրո ամենավառ դրսևորումներից է:

#5 Նա ձեզ կծանոթացնի իր ընկերների և ընտանիքի անդամների հետ

Եթե նա ձեզ լուրջ չի վերաբերվում, երբեք այս քայլին չի գնա, հետևաբար, եթե նա ձեզ ծանոթացրել կամ ցանկանում է ծանոթացնել իր ընտանիքի անդամների և ընկերների հետ, ապա իսկապես սիրում է:

#6 Նա հետաքրքրվում է ձեր գործերով

Տղամարդը կնոջ գործերի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում միայն, երբ սիրում է, այլապես նրա համար պարզապես մեկ կլինի:

#7 Նա ուշադիր լսում է, թե ինչ եք խոսում

Սա սիրո կարևորագույն դրսևորումներից է: Կանայք և աղջիկները հաճախ խոսում են շատ և բավականին խճճված: Տղամարդկանց համար լսելը լինում է բարդ և տանջալից, սակայն եթե նա ձեզ լսում է և մի բան էլ հիշում, թե ինչ եք ասել, ապա նա իսկապես ձեզ սիրում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել