Մարմնի լեզվին տիրապետելն իսկապես մեծ առավելություն է ձեզ համար․ այդ կերպ կարող եք վերահսկել իրավիճակը և ինքներդ ղեկավարեք խոսակցությունը՝ դոմինանտությունը վերցնելով ձեզ վրա։

Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը խաչել է իր ձեռքերը, ապա նա կամ չի ցանկանում կոնտակտի մեջ մտնել, կամ էլ ուղղակի բնությով սառը մարդ է։

Եթե կարողանաք հասկանալ մարմնի շարժումների իրական նշանակությունը, ապա նաև կարող եք հասկանալ, թե արդյոք այդ մարդու ասածները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։

Ներկայացնում ենք Psychology Today-ի հոգեբանների կողմից արված հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմված մարմնի 19 տարբեր շարժումների և դիրքերի նշանակությունները։ 

Ուսերը վեր հանելը բանից անտեղյակ լինելու նշան է։ Հավանաբար նա գաղափար անգամ չունի, թե ինչ է իր շուրջը կատարվում։

The shoulde

Ձեռքերը լայն բացելը միշտ էլ համարվել է անկեղծության նշան։

Open palms are

Եթե ծիծաղելիս աչքերի շուրջ կնճիռներ չեն հավաքվում, ապա կարող եք գրեթե համոզված լինել, որ ձեր դիմացինը կեղծ է ժպտում։

A lack of crinkles

Ունքերը վեր բարձրացրած հայացքով նայելը նշանակում է, որ նա անհարմար իրավիճակում է գտնվում, դիսկոմֆորտ է զգում։

Raised eyebrows

Եթե նա որևէ մեկին ցուցամատով է ցույց տալիս, այն էլ՝ ձեռքի մյուս մատերը փակ վիճակում, ապա նա փորձում է դոմինանտ երևալ՝ իշխել մյուսներին։

A pointed finger with

Իսկ եթե ձեր զրուցակիցն ինքնաբերաբար կրկնում է ձեր շարժումները, ապա շնորհավորում ենք, դուք հիանալի զրուցընկերներ եք, ամեն բան ձեր ուզածով կլինի։

If they mirror

Բայց եթե դիմացինը շատ ուշադիր ձեր աչքերի մեջ է նայում, ապա հավանաբար ստում է։

But if they

Բայց տեսողական կոնտակտի մեջ մտնելը(չափավոր) դրական ազդանշան է։

Eye contact shows interes

Ձեռքերը վեր պահելն էլ որևէ բանի հասնելու, հաջողության նշան է։

An expansive

Եթե նա փորձում է հավաքել ձեռքերը, իսկ հայացքը դեպի ներքև է, ապա դա խոսում է հարմարավետության և ստեղծված դրական միջավայրի մասին։

Aշ

Խաչած ոտքեր․ լավ նշան չէ, հատկապես երբ բանակցում եք որևէ բանի շուրջ։ Այդ դիրքով նստելը պաշտպանվողական նշան է, երբ անձը չի ցանկանում ըմբռնումով մոտենալ իրավիճակին։

Crossed legs are

Սեղմված ծնոտ, թեթև կիտած հոնքեր և ձիգ վիզ․ սա էլ նշանակում է, որ դիմացինն իրենց անհարմար է զգում, սթրեսի մեջ է։

A clenched jaw

Եթե նա պարբերաբար ձեռքը պահում է բերանի հատվածում կամ առհասարակ դիպչում է երեսին, ապա նա հուզված ու մի փոքր էլ նյարդայնացած է։

If they repeatedly

Իսկ եթե նա հաճախ է անկեղծորեն ժպտում կամ ծիծաղում, իսկ դուք արդեն գիտեք՝ ինչպես կեղծ ծիծաղը տարբերել իրաանից, ապա դուք հավանաբար դուր եք եկել նրան։

If they

Իսկ ձեռքերն այս կերպ վեր պահելը առաջնորդ լինել ցանկանալու նշան է։

Expansiv

Ոտքերն առանց դադարի թափահարելը նշանակում է, որ անձը հոգեպես անկայուն վիճակում է գտնվում։

A shaking leg signals a shaky inner state

Նա թեթև ժպտում է և տեսողական կոնտակտի մե՞ջ մտնում․ նա փորձում է գայթակղել ձեզ։

A slight smile along

Եթե տխուր թվալ ցանկացող անձի կիտած ունքերի՝ քթին մոտ գտնվող հատվածները չեն շարժվում, ապա նա ձևացնում է և ամենևին էլ տխուր չէ։

If the inner

Եվս մեկ խորհուրդ, թե ինչպես տարբեր կեղծ ժպիտը իրականից․ եթե նրա դեմքի աջ մասը տարբեր է ձախից, կամ հակառակը, այսինքն՝ մի կողմն ավելի ձգված է, քան մյուսը, ապա նա փորձում է կեղծել իր զգացմունքներն ու դեմքի արտահայտությունը։

If one side of their face

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել