Դալայ Լամայի աֆորիզմները տարածված են ամբողջ աշխարհով և բազմիցս օգտագործվում են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են դրական և լիարժեք կյանք ապրել։ BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ մի շարք աֆորիզմների հետ, որոնք կօգնեն Ձեզ էլ ավելի լավ հասկանալ կյանքը։
- Ձեր սիրելիներին թևեր տվեք՝ թռչելու համար, արմատներ տվեք՝ վերադառնալու համար և պատճառներ տվեք՝ մնալու համար։
- Մենք երբեք չենք կարող խաղաղություն հաստատել արտաքին աշխարհում, քանի դեռ մեր ներաշխարհը խաղաղ չէ։
- Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։
- Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հաղթահարել սեփական զայրույթն ու ատելությունը։
- Լավ տիրապետեք կանոններին, որպեսզի կարողանաք արդյունավետ կերպով խախտել դրանք։
- Կիսվեք Ձեր գիտելիքներով. դա անմահություն ձեռքբերելու տարբերակ է։
- Ես հաղթում եմ իմ թշնամիներին, երբ նրանք իմ ընկերներն են դառնում։
- Իմ հավատքը չափազանց պարզ է. իմ հավատքը բարությունն է։
- Սերը դատողության բացակայությունն է։
- Եթե մտածում եք, որ շատ փոքր եք եղանակ փոխելու համար, ապա փորձեք քնել մոծակի հետ։
- Բռնության միջոցով դուք կարող եք խնդիր լուծել, սակայն դա անելով պարարտ հող կստեղծեք նոր խնդիրների համար։
- Ազատության համար պայքարում ճշմարտությունը մեր ունեցած միակ զենքն է։
- Պետք չէ փորձել ուրիշներից լավը լինել, պետք է փորձել Ձեր նախկին անձից լավը լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել