Տղամարդն իր տարեց հորը բերեց ռեստորան, որպեսզի միասին համեղ ընթրեն: Հայրը շատ ծեր և թույլ էր:

Երբ նա ուտում էր, ուտելիքի փշրանքները պատահաբար ընկան բաճկոնին և տաբատին: Սրահում նստած մարդիկ շրջվեցին և զզվանքով նայեցին նրան, մինչդեռ որդին հանգիստ նստած էր:

Ընթրիքն ավարտելուց հետո որդին հորը քաղաքավարի կերպով օգնեց վեր կենալ և ուղեկցեց նրան դեպի զուգարան: Այնտեղ մաքրեց հոր բաճկոնն ու տաբատը, լվացացրեց նրան, խնամքով սանրեց սպիտակ մազերը և օգնեց դնել ակնոցները:

Երբ նրանք վերադարձան ռեստորանի սրահ, այնտեղ քար լռություն էր տիրում:

Միակ բանը, որը հնարավոր էր լսել, դա վրդովված շշուկներն էին այն մասին, թե ինչպես կարելի է հասարակական վայրում թափել ուտելիքը և փակել մնացածի ախորժակը: Որդին կանչեց մատուցողին, վճարեց հաշիվը և երբ նրանք արդեն դուրս էին գալիս, մի մարդ կանգնեց ոտքի և բարձրաձայն ասաց. «Կարծես թե ինչ-որ բան թողեցիք այստեղ»:

Որդին հետ նայեց, ապա շոշափեց գրպանները և արտաբերեց. «Ոչ, մենք ոչինչ էլ չենք թողել»:

Այդ ժամանակ անծանոթ տղամարդն ասաց. «Դուք այս սրահում նստած յուրաքանչյուրին ինչ-որ բան թողեցիք: Օրինակ և դաս թողեցիք բոլոր որդիներին, դուստրերին և հույս թողեցիք յուրաքանչյուր ծնողի համար»:

Սրահում նստածները հանկարծ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրը ամոթ զգաց այն խոսքերի համար, որ մինչ այդ ասել է որդուն և ծնողին: Չէ՞ որ ամենաթանկ բանը, որ ճակատագիրը մեզ կարող է նվիրել, հնարավորությունն է՝ հոգ տանելու ծնողների մասին: Ծնողների՝ այն մարդկանց, ովքեր մեզ են տվել իրենց ողջ ժամանակը, առողջությունը և գումարը: Նրանք արժանի են մեր ամենախորը սիրուն և հարգանքին, ԸՆԴՄԻՇՏ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել