Դեղամիջոց, որն օրգանիզմին ստիպում է այրել ճարպերըԱմերիկյան մասնավոր Zafgen Inc ընկերությունը նիհարելու համար նոր դեղամիջոց է մշակել, որն ազդում է ոչ թե ուղեղի, այլ մարմնի վրա, փոխանցում է Kedem.ru-ն:

Ի տարբերություն հաբերի, որոնք նվազեցնում են ախորժակը հիպոտալամուսի վրա ազդելով, նոր միջոցը ստիպում է մարմնին ավելի քիչ ճարպեր արտադրել և այրել ավելորդ կալորիաները: Ընդ որում՝ լրացուցիչ դիետաներ կամ ֆիզիկական վարժություններ չեն պահանջվում:

Սկզբնական փորձերը ցույց են տվել, որ այս միջոցն իրականում առավելություն ունի մրցակիցների համեմատ, քանի որ այն մինչ այժմ կողմնակի ազդեցություններ չի ունեցել:

Հարկ է նշել, որ նիհարելու սովորական հաբերը ազդում են անմիջապես ուղեղի վրա, որի պատճառով էլ բազմաթիվ անցանկալի ազդեցություններ են լինում՝ ընկճախտից և անհանգստությունից մինչև պտղի վրա բացասական ազդեցությունը: Zafgen Inc-ի դեղամիջոցը ոչ միայն նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, այլև այրում է ճարպերը և նվազեցնում է օրգանիզմի բոբոքային գործընթացները:

Ներկայումս ընկերությունն արդեն ավարտել է դեղամիջոցի փորձարկումները: Այն վաճառքում կհայտնվի 2018-2019թթ. ոչ շուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել