1. Գիտնականները պարզել են, որ կնոջ կրծքի միջին քաշը 400 գրամ է:

2. Կանանց մոտ ամեն հավելյալ մեկ կիլոգրամը ծանրացնում է կուրծքը 20 գրամով և հակառակը:

3. 19-րդ դարում Ֆրանսիայում կուրծքը մեծացնում էին՝ ճարպի, մոմի ու պարաֆինի ներարկումներ անելով:

4. Կանանց 80 տոկոսի մոտ մի կուրծքն (սովորաբար ձախը) ավելի մեծ է մյուսից:

5. 2003 ամերիկացի սոցիոլոգները հայտարարեցին, որ համաձայն իրենց հետազոտությունների՝ որքան ավելի մեծ է կնոջ կրծքի չափսը, այնքան ավելի բարձր է նրանց ինտելեկտուալ զարգացումը:

6. Կուրծքը ներսից բաղկացած է 15-20 գեղձային հյուսվածքներից, որոնք ասես խաղող լինեն:

7. Ճապոնիայում կանացիության ու գեղեցկության չափանիշ է համարվում կրծքի բացակայությունը, ուստի ճապոնացի կանանց մոտը ընդունված է կտորով կիպ փաթաթել ու սեղմել իրենց կուրծքը:

8. Կանանց կրծքերը փոքր-քիչ մեծանում են դաշտանից մեկ շաբաթ առաջ:

9. Հռոմեական Կարակալ կայսեր մոր` Յուլիա Մամեայի ու Հենրիխ 18-րդի երկրորդ կնոջ` Աննա Բոլեյնի մոտ 3 կաթնագեղձեր կային:

10. Որոշ կանայք կարող են հեշտանքի հասնել՝ միայն կուրծքը շոյելով: 

11. Կանացի կրծքում բացակայում են մկանային հյուսվածքները:

12. Ալեքսանդր Դյուման երկու գավաթ ուներ, որոնք պատրաստվել էին կոմսուհի դե Բարիի կրծքերի ձևով:

13. Հին հարավային սլավոնները հավատում էին, որ լճերում ու ծովերում ապրում են ջրահարսեր, որոնց կրծքերն այնքան մեծ են, որ նրանք կարողանում են իրենց ուսերի վրա գցել դրանք:

14. Համաձայն վիճակագրության՝ կանանց 58 տոկոսը չի կրում այն չափսի կրծկալ, որ իրենց է պետք, քանի որ հստակ չգիտեն իրենց կրծքի չափսն ու աչքաչափով են ընտրում դրանք գնելիս:

15. Կանանց 70 տոկոսը երազում է կուրծքը մեծացնելու կամ էլ դրա ձևը փոխելու մասին: Առավել հաճախ դա պայմանավորված է հոգեբանական խնդիրներով:

16. Աշխարհի ամենամեծ կուրծքը, որի չափերը կազմում են 82×266×193 սմ, պատրաստել է քանդակագործ Սեզարը:

17. Հիպոկրատը խորհուրդ էր տալիս փոքր ու ողորկ կուրծք ունեցող կանանց բարձրաձայն երգել, որպեսզի կուրծքը մեծանա:

18. Արդի իմպլանտների կիրառության 28 տոկոսի դեպքում առաջ է գոլիս ֆիբրոզ երևույթը, երբ օտարածին մարմնի շուրջ սկսում են միավորող հյուսվածքներ առաջանալ:

19. Հին ամազոնուհիները կտրում կամ էլ այրում էին իրենց աջ կուրծքը դեռ մանուկ հասակում: Համարվում էր, որ դա դյուրինացնում են նետաձգությունը, իսկ մեկ այլ վարկածի համաձայն` սարսափեցնում էր հակառակորդին:

20. 18-րդ դարում, երբ դեկոլտեները խիստ խորն էին, պտուկների մակերեսն ու գույնը մեծացնում ու մգացնում էին ներկերով:

21. 1886 թվականին անգլիացիները ստեղծեցին առաջին կրծկալը, որը կոչվում էր «Կրծքի ձևի բարելավման հարմարանք»: Տեսքից այն երկու քամիչ էր հիշեցնում, որոնք իրար էին միացված թելով:

22. Աֆրիկայում և Հնդկաստանում սիրում են փարթամ կուրծք` մեծ պտուկներով: Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ տեղի կրոններում լայն տարածում ունի մայրության պաշտամունքը:

23. Իտալական բանակի կանոնադրությունում նշված է, որ առանձնակի մեծ չափսի կուրծք ունեցող կին զինծառայողները պետք է փոքրացնեն կրծքերը վիրահատական ճանապարհով, եթե ցանկանում են բանակում ծառայել:

24. Ծննդաբերությունից առաջ կնոջ կուրծքը կարող է մինչև 700 գրամով ծանրանալ:

25. Ավստրալացի աբորիգենները համարում էին, որ փոքր կրծքով կանայք ոչ լիարժեք են:

26. Չինաստանի Հունանյ նահանգում 2000-ականների սկզբին մի կանոն էր գործում. կին պետծառայողները պարտավոր են միևնույն չափի կրծքեր ունենալ:

27. Որոշ հյուսիսային ազգություններ հավատում են, որ երեխայի բեղմնավորումը կատարվում է կրծքում, իսկ հետո արդեն պտուղն իջնում է որովայնի շրջան։

28. Եթե աղջիկը որոշում է զբաղվել բոդիբիլդինգով, ապա նա պետք է պատրաստ լինի նրան, որ կարող է զրկվել կրծքերից. այս մարզաձևում ճարպային բջիջները շատ արագ են այրվում, իսկ կուրծքը հիմնականում դրանցից է բաղկացած:

29. Ժամանակակից աղջիկների կրծքի միջին չափսը 91.4 սմ է:

30. Ֆիզիոլոգիական տեսակետից կուրծքը կամ որ նույնն է` կաթնագեղձը, ըստ էության, ձևափոխված քրտնագեղձ է:

31. Եվրոպացի կանանց մոտ կուրծքը հիմնականում կիսագնդի ձև ունի, ասիացիների մոտ` կոնի, աֆրիկացիների մոտ տանձաձև է:

32. Կոլյան թերակղզում գտնվող Նինչուրտ լեռան անվանումը սաամերեն լեզվից թարգմանվում է «կանացի կրծքեր»:

33. Ցրտի ազդեցությունից կանացի կուրծքը ձգվում ու գեղեցկանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել