Ինչպես գիտենք, Youtube-ը ամենահայտնի կայքերից մեկն է աշխարհում, որտեղ կարելի է տեղադրել ու դիտել տեսանյութեր: Այս կայքում կան նաև «ալիքներ», որոնք գրեթե բրենդ են դարձել` ապահովելով դիտումների ռեկորդային ցուցանիշեր: Դրանցից է նաև յութուբյան ELLO ալիքը, որը զբաղվում է հայտնիների տեսահոլովակների տեղադրմամբ ու տարածմամբ: Այսօր այս ալիքի ռուսական ճյուղի ներքո հայտնաբերեցի մեր տաղանդավոր հայրենակցի` Նիկ Էգիբյանի նոր տեսահոլովակը` «Պարադոքս» (I love you) երգի հիման վրա նկարահանված: Առաջարկում եմ լսել կատարումն ու շնորհավորել Նիկին այս նոր աշխատանքի ու ձեռքբերման կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել