1900թ.-ի հոկտեմբերի 13-ին լույս տեսավ հոգեվերլուծության գիտակ Զիգմունդ Ֆրեյդի «Երազների մեկնաբանում» գիրքը: Գիրքն իրական հեղաշրջում արեց այն հարցում, թե ինչ ենք մենք տեսնում քնած ժամանակ:  

Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, որ յուրաքանչյուր երազի իմաստը ցանկություններ իրականացնում է, և չկան ուրիշ երազներ, բացի «ցանկության մասին երազներից»: Երազներում ցանկությունը ձևափոխման մի քանի փուլ է անցնում և հետո հստակ պատկերի տեսք ստանում:

Տուն- երազի մեջ այն մարդ է խորհրդանշում: Կանայք տունը հիմնականում պատշգամբներով և այլ զարդարանքներով են տեսնում, իսկ տղամարդիկ` հասարակ տեսքով:

Թագադրված անձինք- թագավորները, կայսրերը, կոմսերը և այլ ազնվատոհմիկ անձինք խորհրդանշում են Ձեր մտքերը ծնողների մասին: Ըստ Ֆրեյդի` նույնիսկ առօրյա կյանքում մեր տնօրենի հետ հարաբերությունները կառուցում ենք ըստ մեր ծնողների հետ ունեցած հարաբերությունների:

Ջուր- այն մարդկանց երազներում հայտնվում է, երբ երեխա պետք է ծնվի: Ահա, թե ինչ է գրում Ֆրեյդն այս սիմվոլի մասին. «Ծնվելը պատկերվում է ջրի հետ կապով. ջրի մեջ կա՛մ գցվում են, կա՛մ դուրս են գալիս, կա՛մ ջրից փրկում են, ինչը մայրական վերաբերմունք է նշանակում փրկվողի հանդեպ»:  

Մեկնում- երկաթգծով ճանապարհորդությունը մահ է նշանակում: Եթե Դուք երազում տեսնում եք, թե ինչպես եք գնացքի մեջ գնում, դա չի նշանակում, որ մահանալու եք: Ուղղակի Ձեր ենթագիտակցական երազանքն է ինքնասպանություն գործել, հեռանալ այս աշխարհից:

Կենդանիներ, միջատներ- դրանք խորհրդանշում են մեր եղբայրներին և քույրերին: Կենդանիների հանդեպ վախը, ատելությունը, սերը կարող են նշանակել Ձեր հարաբերությունները հարազատների հետ, մանկական վիրավորանքների կամ ուրախությունների արտացոլում:

Քնի մեջ թռչել- նշանակում է սեքսուալ գրգռվածություն: Դա կապված է մանկական հիշողությունների հետ, երբ ծնողները մեզ օդ էին թռցնում, և մենք դրանից հսկայական հաճույք էինք ստանում:

Համազգեստ- ըստ Ֆրեյդի` մերկության, անամոթության խորհրդանիշ է:

Փայտեր, անձրևանոցներ, շատրվաններ, զենքեր- այն բոլոր առարկաները, որ երկարավուն ձև ունեն և կարող են իրենց չափսը մեծացնել, տղամարդու սեռական օրգանն են նշանակում: Օրինակ, եթե կինը տեսնում է, որ ինչ-որ սիրուն կառույց օձ է մտնում, ապա դա նշանակում է, որ նա երազում է, որ իրեն տղամարդ տիրի:

Տարրաներ, քարանձավներ, պայուսակներ, գրպաններ- այն ամենն, ինչ իր մեջ անցք կամ ազատ տարածություն ունի, ըստ Ֆրեյդի, կանացի սեռական օրգանի խորհրդանիշ է: Դրանց շարքին Ֆրեյդը դասել է նույնիսկ եկեղեցին և խխունջը: Իսկ այն առարկաները, որոնց մեջ կարելի է ինչ-որ բան պահել, խորհրդանշում են արգանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել