Եթե դու ընդունակ ես գեղեցիկը տեսնելու, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը քո մեջ ես կրում։ Քանզի աշխարհը նման է հայելու, որում ամեն մեկն իր արտացոլանքն է տեսնում։
Կյանքը նրանով է հետաքրքիր, որ նրանում երազները կարող են իրականություն դառնալ։

Լիարժեք կյանքով ապրելու համար պետք է անընդհատ շարժման մեջ լինել. այդ դեպքում միայն մի օրը նման չի լինի մյուսին։

Սխալ գործելու վախը մի դուռ է, որը մեզ փակում է միջակության ամրոցում։ Եթե մենք հաղթահարենք այդ վախը, կարևոր քայլ կանենք դեպի մեր ազատությունը։

Կյանքը միշտ այն ժամի սպասումն է, երբ ապագան կախված է միայն քո համարձակ գործողություններից։

Ահա այն՝ իրական ազատությունը՝ ունենալ այն, ինչ քեզ համար ամեն ինչից թանկ է, բայց չտիրել դրան։

Որքան հեռու գնաս քո ճանապարհով, այնքան այն ավելի հստակ կբնորոշի քո կյանքը։

Ցանկությունն այն չէ, ինչ դու տեսնում ես, այլ այն` ինչ դու երևակայում ես։

Կյանքը սիրում է խավարը թանձրացնել նրա համար, որ հետո ավելի վառ շողա իր լուսավոր կողմով։

Նույնիսկ փչացած ժամացույցը օրվա մեջ երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել