Emedia.am-ը գրում է.
Սիրիայում պոլիոմելիտի վարակը հաստատվել է։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայք էջում զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի մոտ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ։
Կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի, թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել