Panorama.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունն հերքել է իտալական «Պանորամա» շաբաթաթերթի տեղեկությունները, համաձայն որոնց ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Հռոմի պապին:
«ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն հետախուզական գործունեություն չի ծավալում Վատիկանում», - «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վենի Վայնսը: Վերջինս հավելել է, թե հրապարակման մեջ տեղ գտած մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:
«Պանորամա» շաբաթաթերը նախօրեին գրել էր, թե ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2012 թ-ի դեկտեմբերի 10-ից մինևչ 2013 թ-ի հունվարի 8-ը Իտալիայում շուրջ 46 միլիոն հեռախոսազրույցներ են որսացել, որոնց թվում եղել են հեռախոսազանգեր Վատիկանից և դեպի Վատիկան:
Հրապարակման մեջ կասկածներ էր հայտնվել, թե ամերիկյան գերատեսչությունը, որը զբաղվում է նաև էլեկտրոնային լրտեսությամբ, գաղտնալսումներ է իրականացրել կոնկլավի ժամանակ, որի ժամանակ ընտրվել էր Ֆրանցիսկոս Հռոմի պապը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ