«Արվեստը դա իմ ապաստանն է, կյանքը, պոեզիան, երաժշտությունը: Իմ աշխատանքներն արտացոլում են աշխարհը, ինչպիսին որ ես եմ այն տեսնում, իմ զգացմունքները, բնությունը, որով ես հիանում և ինձ շրջապատող այն ամենն ինչ ազդում է իմ վրա: Մարդն իմ հիմնական ոգեշնչումն է, իմ աշխատանքների գլխավոր թեման: Նախապատվությունը տալիս եմ գեղանկարչությունը և նկարում եմ մեծ կտավների վրա: Կարևորը կարողանալ փոխանցել նկարի մթնոլորտը, իմ հիշողությունները և անել դա այնպես, որ հանդիսատեսը նույնպես կարողանա դրանք զգալ և հասկանալ»,- Յուստինա Կոպանյա  

Անչափ տաղանդավոր լեհ նկարչուհի Յուստինա Կոպանյան իր էքսպրեսիվ ստեղծագործություններում կարողացել է պահպանել մառախուղի թափանցիկությունը, առագաստի թեթևությունը, նավի գրեթե աննկատ շարժումները ալիքների վրա:

Նրա նկարներն ապշեցնում են իրենց խորությամբ, հագեցվածությամբ, իսկ տեքստուրան այնպիսինն է, որ ցանկանում ես անդադար նայել և ստիպում է մոտենալ և դիպչել նրանց:

Իր նկարների համար Յուստինան շատ մեծ քանակությամբ ներկեր է օգտագործում: Նա միշտ փորձում է փոխանցել պահի մթնոլորտը, որը տպավորվել է նրա մոտ, սակայն դա անում է շատ յուրօրինակ կերպով: Յուստինան ցանկանում է, որ իր նկարներին նայող մարդիկ տեսնեն աշխարհն այլ անկյունից և իրենց համար ինչ-որ նոր բան հայտնաբերեն:

 «Ես նայում են պատուհանից և գիշեր են տեսնում… ժամանակը գնում է… Եվ եթե մարդը կարողանար կանգնեցնել ժամանակը, միթե՞ նա մարդ կմնար»:

 Картины, которые хочется потрогать



 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել