Lragir.am-ը գրում է.

Ճապոնիայի բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է 0.0-0.1%-ի մակարդակում: Հարուհիկո Կուրոդայի գլխավորությամբ Կենտրոնական բանկի նիստում որոշվել է անփոփոխ թողնել դրամավարկային քաղաքականությունը, տեղեկացնում է РБК-ը:

Բանկը տարեկան 600-700 միլիարդ դոլար է հատկացնելու պետականա պարտատոմսեր ձեռք բերելու համար: ԿԲ դրամավարկային քաղաքականությունն ուղղված է ինֆլյացիան 2%-ի մակարդակում պահելուն: Ճապոնիայում վերջին 15 տարում դեֆլյացիա էր, որը դարձել է ներդրումների եւ արտադրության կրճատման պատճառ:

2013 թվականի ամռանը Ճապոնիայի բանկը տեղեկացրել էր, որ սպառողական գներն այս տարվա հունիսին առաջին անգամ աճի միտում են ցույց տվել եւ հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել