Ջուրը կենսական անհրաժեշտություն է: Մենք խմում ենք այն, լողում դրա մեջ և ի վերջո ապրում ենք դրա շնորհհիվ: Այնուամենայնիվ որոշ ջրային տարածքներ այնքան վտանգավոր են, որ կարող են խլել մարդկային կյանքեր: Ահա աշխարհի 10 ամենավտանգավոր գետերն ու լճերը:

 10  Բոիլինգ լիճ  

Դոմինիկա

boiling lake

Այս լճի անունն անգլերենից թարգմանաբար նշանակում է «եռացող լիճ»: Այս անունը միանգամայն համապատասխանում է այս լճին, քանզի լճի ջուրն իրոք ասես եռալիս լինի: Լիճը հայտնաբերվել է 1870 թ.-ին երկու անգլիացիների կողմից: Հայտնագործումից հինգ տարի հետո լճի ջերմաստիճանը հասնում էր 82-91.5 °C: Հարկ է նշել, որ այս ջերմաստիճանը գրանցվել էր միայն լճի եզրերին: Պատկերացնու՞մ եք, թե այդ դեպքում որքան ավելի եռման կլինի ջուրը լճի կենտրոնական  հատվածում: Լճի խորքերի ջերմաստաճանը պարզել չի հաջողվել, քանզի եթե մարդ համարձակվի լճի խորքերն անցնել, նա կարող է ողջ-ողջ եփվել այնտեղ: Անգամ լճի եզրերի բարձր ջերմաստիճանից մարդու մաշկը կարող է պլոկվել:  Շրջանառվում է այն տեսությունը, որ լճի տակ լավա կա, որից դեպի լիճ արտամղվող գազերի հետևանքով ջուրն անհավանականորեն եռման է դառնում:

 9  Բելե Ֆոուրչե գետ 

Վայոմինգ և Հարավային Դակոտա, ԱՄՆ

belle

Բելե Ֆոուրչեն թունավոր, ռադիոակտիվ կամ եռացող գետ չէ: Այնուամենայնիվ այն չափազանց փոթորկուն է և ալեհույզ: Գետի մի հատվածը հատկապես փոթորկուն է: Մի քանի հոգի մահացել են գետի այդ հատվածում, ուստի իշխանությունները ցանկանում են փակել մի մղոն երկարությամբ այդ հատվածը, որպեսզի հանրությունը չկարողանա մուտք գործել այնտեղ: 2010 թ.-ին ջրասահանքները դուրս շպրտեցին նավից երեք հոգու, որոնք խեղդվեցին: Անկանխատեսելի և անվերահսկելի ջրասահանքների պատճառով գրանցվել են և այլ պատահարներ, որ քիչ էր մնում ճակատագրական ավարտ ունենային: Այս փոքրիկ ջրային տարածքը, որ առանձնապես շատ չի գրավում մամուլի ուշադրությունը, բավականին վտանգավոր է:

 8  Ռիո Տինտո

Իսպանիա

rio tinto

Ռիո Տինտոն (իսպաներենից թարգմանաբար` Կարմիր գետ)  ամենաթթվային գետերից է, որտեղ pH բալանսը լավագույն դեպքում հասնում է 2-ի: Սա նշանակում է, որ Ռիո Տինտոն այնքան ուժեղ է, որ եթե որևէ ձուկ համարձակվի լողալ այստեղ, այն անմիջապես կմեռնի: Ամենայն հավանականությամբ նույնպիսի ճակատագրի կարժանանան նաև մարդիկ:  

Ռիո Տինտոյի թթվային շերտն առաջացել է բակետերիաներից, ինչպես նաև երկաթից, որը տարրալուծվել է ջրում տարիների ընթացքում:  Ռիո Տինտոն ասոցացվում է Մարսի հետ թերևս պարզապես այն բանի համար, որ և՛ Մարսը, և՛ Ռիո Տինտոն կարմիր են: Մի բան պարզորոշ է. Ռիո Տինտոն բավականին գեղեցիկ է, սակայն այն կարող է մահացու լինել, եթե համարձակվեք մտնել այս գետ: 

 7  Կիվու լիճ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի սահման kivu

Երկրի մակերեսից 300 մետր խորության վրա գտնվող Կիվու լիճն ասես վտանգավոր ռումբ լինի, որ ցանկացած պահի կարող է պայթել: Այս լճի տակ թաքնված է մոտ 250 կուբա կմ. ածխաթթու գազ, ինչպես նաև  65 կուբա կմ. մեթան գազ (ճահճագազ): Դա բավական կլիներ մի քանի երկրների էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Խնդիրն այն է, որ այն բավական է նաև շրջակայքի բոլոր բնակավայրերը հեղեղի մատնելու համար` ընթացքում խլելով հազարավոր մարդկանց կյանքը: Այս պահին բոլոր այս գազերը ակտիվ վիճակում չեն, սակայն միայն մեկ հրաբխային ժայթքում, և գազերը դեպի վերև կմղվեն` շրջակա տարածքը մատնելով լայնածավալ ավիրածությունների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտակայքում բազում հրաբուխներ կան, այսպիսի վտանգը մշտապես սպառնում է լճի հարակից տարածքների բնակիչներին:

Նյու Յորքի «ԿոնտուրԳլոբալ» ընկերությունը ծրագրում է լիճը մաքրել մեթանից և օգտագործել մեթանը էլեկտրակայան հիմնելու համար: Սակայն  եթե հանկարծ այս ծրագիրն անհաջողությամբ պսակվի, և նրանք միայն արթնացնեն ջրի հատակի հանգած գազերը, հետևանքները կարող են աղետալի լինել:  

 6  Ցիտարում գետ

Ինդոնեզիա

pollute

Այս գետը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդկանց վրա, սակայն մարդիկ իրենք են կործանման մատնել այն: Այն թերևս աշխարհի ամենաաղտոտված գետն է, որը լի է թափոններով:  

Գետի մոտակայքում տեղակայված են ավելի քան 500 գործարաններ, որոնք իրենց արտադրական աղբը թափում են գետի մեջ: Այստեղ չկա ո՛չ աղբահանության համակարգ,  ո՛չ կոյուղի: Այդ իսկ պատճառով գետն այնքան է աղտոտվել, որ դժվար է նշմարել այնտեղի ջուրը: Ամենասարսափելին այն  է, որ հենց այս գետն է ջրի հիմնական աղբյուր հանդիսանում հարակից վայրերի բնակչության համար: Տեղացիներն օգտագործում են գետը խմելու ջրի և լողանալու համար: Նրանք վտանգի տակ են դնում իրենց կյանքը, սակայն ցավոք նրանք այլընտրանք չունեն: Մարդիկ «վայելում են» իրենց սև գործի պտուղները: 

Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել