Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ դեմ չէր լինի իր թիմում տեսնել «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինի խաղաոճին նման ֆուտբոլիստ. տեղեկացնում է իսպանական մամուլը:

«Ես հարցրել եմ Լիոնել Մեսսիին՝ ինչ է մտածում աջ եզրում խաղի մասին: Կարծում էինք «Ռեալի» հետ խաղում նա ավելի շատ կցուցադրի իր հնարավորությունները եզրում: Խելամիտ ենք համարում, որ Մեսսին խաղա տարբեր դիրքերում: Սակայն, հնարավոր է, մեզ անհրաժեշտ լինի Իգուաինի խաղաոճի ֆուտբոլիստ»,-նշել է Մարտինոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել