Ամեն անգամ «Facebook» մտնելը կփչացնի քո ընտանեկան կյանքը: Այս մասին գրում է The Globe and Mail պարբերականը:

Հավայան կղզիների և Միսուրիի համալսարանների հոգեբանների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որքան մարդիկ շատ ժամանակ ծախսեն Facebook-ի վրա, այնքան մեծ է կողակցի հետ հարաբերությունները փչացնելու հնարավորությունը:

Գիտնականները պարզել են, որ եթե մարդը սոցկայքում թեկուզ օրական մեկ ժամ է անցկացնում, ընտանիքում խնդիրների և հաջորդող ամուսնալուծության հավանականությունը էապես աճում է։

Օգտատերերը հաճախակի նայում են իրենց նախկին սիրելիների էջերը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում իրենց վրա։

Նախկին հետազոտություն էլ ցույց է տվել, որ երբ օգտատերը սկսում է նայել զուգընկերոջ աքաունթը, նա սկսում է խանդել և սկանդալներն ընտանիքում անխուսափելի են դառնում։

Ուսումնասիրության մասնակիցների 80 տոկոսը պատմել են, որ Facebook-ում երկար ժամանակ անցկացնելու պատճառով սկսել են վիճել իրենց սիրելիի հետ: Բացի այդ, զուգընկերոջ էջի հաճախակի դիտումը խանդ է առաջացնում:

Կարդալ ավելին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել