Սկանդալ խորհրդարանում`ՀԱՊԿ արտագնա նիստի ժամանակAravot.am-ը գրում է.

ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստը: Aravot.am-ի տեղեկություններով` նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն է. անգամ օրակարգի հայերեն տարբերակը չկա, բնականաբար, նաեւ համաժամանակյա թարգմանություն չկա: Նման կեցվածքը վրդովվեցրել է որոշ պատգամավորների: Մասնավորաբար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է`պահանջելով, որ նիստի ընթացքում ապահովվի հայերեն թարգմանություն` հարգելով ՀՀ Սահմանադրությունը: Նա հիշեցրել է, որ Սահմանադրության համաձայն, ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, ու մանավանդ, որ նիստն ընթանում է ՀՀ ԱԺ-ում, ուստի պարտադիր է, որպեսզի համաժամանակյա թարգմանություն ապահովվի: Քոքոբելյանը նաեւ հայտարարել է, որ ինքը մեծ հարգանք ունի ռուսերեն լեզվի նկատմամբ եւ այդ լեզվով հաղորդակցվելու որեւէ խնդիր չունի, սակայն, հարգելով ՀՀ Սահմանադրությունն ու ինքն իրեն, խոսելու է հայերենով...  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել