Աշունը նոր անակընկալներով է հյուր գալիս, ինձ համար սիրելի է ամեն անգամ, իմ ողջ կյանքի իմաստը
աշնան մեջ է...

Թող գա անձրևն ու լվանա կարոտներիս փոշին,
Փոշուց մանի թելեր սարդոստայններ հյուսի...
Մանի ճամփա երկար, արահետներ հատվող,
Աշունը գա, անցնի, կարոտներիս կոցքով...
Տագնապներով թեկուզ թափվի արցունքս տաք,
Թող անձրևը լվա հեկեկոցս միակ...

Աշունն իմ հարազատ, նորից գա ինձ այցի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել